Էրդողանի այցը ապացուցեց, որ Ադրբեջանն առաջնահերթություն է Թուրքիայի համար. Մուսաբեկով
Էրդողանի այցը ապացուցեց, որ Ադրբեջանն առաջնահերթություն է Թուրքիայի համար: Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:
«Այս այցը ցույց տվեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը շարունակում է հիմնական առաջնահերթություն հանդիսանալ Անկարայի համար», - ասել է Մուսաբեկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Ադրեբեջան: