Իմ եղբայր Իլհամին ես վաղուց եմ ճանաչում և մեր հարաբերությունները շարունակվում են մինչև այսօր. Էրդողան
«Սիրելի եղբայր կասեմ այսպես. դու քո հոր իրավահաջորդն ես: Այն ժամանակ, երբ ես Թուրքիայի վարչապետն էի, իմ ու Հեյդար Աթայի հետ տեղի էր ունեցել բովանդակալից զրույց: Եվ այդ ժամանակ ես ծանոթացա իմ եղբայր Իլհամի հետ: Մեր հարաբերությունները սկսվեցին այն ժամանակ և շարունակվում են մինչ օրս: Փառք Ալլահին, որ Ադրբեջանը և Թուրքիան զարգանում էին և մենք տեսնում ենք այդ օրերը: Փառք Ալլահին, ով թույլ է տվել մեզ տեսնել այդ ամենը»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Փոխանցվում է, որ այս հայտարարությունն Էրդողանն արել է, երբ Ալիևը նրան շնորհել է երկրի բարձրագույն պարգև: