Իոսիֆ Կոբզոնին զրկել են Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից
Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհուրդը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին զրկել է Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին գրում է Вести.ru-ն՝ հղում անելով ИТАР ТАСС-ին: «Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումը Կոբզոնին էր շնորհվել 1995 թվականին» , - հայտնել է քաղաքային խորհուրդը:
Խորհրդի պատգամավորները որոշել են նաև, որ Կոբզոնն այլևս չի հանդիսանա «Դնեպրոպետրովսկ՝ իմ հարազատ տուն» քաղաքի օրհներգի պաշտոնական կատարողը: Այժմ օրհներգը կհնչի «Կախարդական կամուրջ» մանկական երաժշտական թատրոնի կատարմամբ:
ИТАР ТАСС-ին տված հարցազրույցում Կոբզոնը խոստովանել է, որ ուրախ է այդ որոշման համար: «Ես սպասում էի նման արդյունքի և ուրախ եմ, որ այդպես եղավ: Ինձ համար ամոթալի կլիներ Կոլոմոյսկ քաղաքի պատվավոր քաղաքացի լինել: Ես անչափ սիրում եմ իմ քաղաքը, սակայն ատում եմ Կոլոմոյսկի կողմից ղեկավարվող ներկայիս Դնեպրոպետրովսկը» , - ասել է նա: