Ադրբեջանը և Թուրքիան միասին պայքարելու են Հայոց ցեղասպանության դեմ.Ալիև
Ադրբեջանը և Թուքիան միասին պայքարելու են Հայոց ցեղասպանության դեմ:Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն:
«Ադրբեջանը միջազգային բոլոր կազմակերպությունների հարցում համագործակցում է Թուքիայի հետ: Այսօր մենք կիսում ենք Հայոց ցեղասպանության մասին տեսակետը,երկուսս էլ նույն բանն ենք մտածում այդ ուղղությամբ,որը տեղի է ունենալու հաջորդ տարի»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով,Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասին և կգործեն միասին,թե արտգործնախարարների,թե դեսպանների առումով: Ալիևը նաև նշել է,որ Հայաստանը և միջազգային հանրությունը փորձում են մոլորության մեջ գցել աշխարհին հորինելով սուտ մի պատմություն: