Թուրքիայում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել իր հղի կնոջը (տեսանյութ)
ԹուրքիաՍտամբուլում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ամուսինը դաժան ծեծի է ենթարկել իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է ANS PRESS-ը:
Փոխանցվում է, որ տղամարդը փողոցում դաժան ծեծի է ենթարկել հղիության 4-րդ ամսվում գտնվող իր կնոջը:
Նշվում է, որ ականատեսները զանգահարել էին ոստիկանություն: Ոստիկանները ձերբակալել էին տղամարդուն, սակայն կինը հրաժարվել է բողոք ներկայացնել իր ամուսնու դեմ: