Ադրբեջանցի զինվորները մեկնել են Ուկրաինա
Ադրբեջանցի զինծառայողները սեպտեմբերի 16-ից մինչև 26-ը Ուկրաինայի արևմուտքում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Արագ եռաժանի» զորավարժություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Համաձայն տեղեկության ԱՄՆ-ն շարունակում է պատրաստվել այս զորավարժություններին, որին բացի ադրբեջանցի զինվորներից կմասնակցեն ՆԱՏՕ-ի 1000 զինվոր , ինչպես նաև Ուկրաինայի, Մեծ Բրիտանայի, Կանադայի, Վրաստանի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Իսպանիայի զինվորականներ:
Ավելի վաղ զորավարժությունները նախատեսվել էր անցկացնել հուլիսին, սակայն այն հետաձգել էին Ուկրաինայում հակաահեբկչական օպերացիայի պատճառով: