Ջասթին Բիբերին կրկին ձերբակալել են
Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Ջասթին Բիբերին,համարելով նրան վտանգավոր:Այա մասին գրում է Lenta.ru-ն:
Երգիչը մոտոցիկլով վթարի է ենթարկվել,հարվածել մեքենային և դրանից հետո վիճել է վարորդի հետ: Փոփ աստղը ազատ է արձակվել,դատը կլինի սեպտեմբերի 29-ին:
Դեպքը տեղի ունեցել Կանադայի Պերտ քաղաքի մոտ: Բիբերին մեղադրում են արագ վարելու և վարորդի վրա հարձակվելու մեջ:
Ինչպես հաղորդում է կայքը, երգչի մամուլի քարտուղարը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց: