Ջոլին և Փիթը իրենց մեղրամիսը կանցկացնեն Մալթայում՝ առանց բնակիչների
Օգոստոսի վերջին ամուսնացած Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են իրենց մեղրամիսն անցկացնել երկուսով, առանց երեխաների ու բնակիչների: Այդ պատճառով նրանք խնդրել են Մալթայի Գոցո կղզու բնակիչներին ժամանակավոր լքել իրենց բնակավայրը, որի համար զույգը վճարել է 200 հազար դոլար: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն:
Տեղացիները կատարել են նրանց ցանկությունը՝ Ջոլիին և Փիթին թողնելով միայնակ: Համաձայնել են դրա դիմաց ստանալ 200 հազար դոլար:
Ինչպես գրում է կայքը՝ զույգը զբոսանավի վրա է անցկացնելու մեղրամիսը: