Դավութօղլուն Հայաստանին կոչ է արել չլինել պատմական իրադարձությունների գերի
«Օկուպացված» ադրբեջանական տարածքների ազատումը Թուրքիայի կառավարության համար ռազմավարական հարց է: Այս մասին հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլու հայտարարությանը:
Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատումից հետո Թուրքիան քայլեր կձեռնարկի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:
Բացի այդ, Դավութօղլուն կոչ է արել Հայաստանին չլինել պատմական իրադարձությունների գերին և չմերժել երկկողմ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ Անկարայի առաջարկը: