3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Ադրբեջանում
Կասպիծ ծովի Ադրբեջանական հատվածում գրանցվել է 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Vesti.az-ը՝ հղում անելով սեյսմոլոգիական կենտրոնին:
Փոխանցվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղական ժամով գրանցվել են 02:47-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները եղել են 3,1 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 36 կմ խորության վրա: