Թուրքիայի դատախազությունն Էրդողանի որդու վրայից հանել է դրամաշորթության գործով մեղադրանքը
Թուրքիայի ոստիկանությունը հանել է դրամաշորթության գործով մեղադրվող 96 կասկածյալի ներկայացված մեղադրանքը, որոնց թվում էր նաև Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Հիշեցնենք, որ 2013 թ դեկտեմբերին ոստիկանությունը հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել, որի արդյունքում տասնյակ մարդիկ էին ձերբակալվել, որոնց թվում՝ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ազգականները: