Ադրբեջանը շարունակում է զինվել. վերջինս Իսրայելից և Պակիստանից ձեռք է բերել բալիստիկ հրթիռներ
Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել միջին ու կարճ հեռահարության ժամանակակից բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև իսրայելական արտադրության համանման հրթիռներ: Այս մասին հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները:
Համաձայն նույն աղբյուրի` բանակցությունները դրա վերաբերյալ սկսվել են մայիսին ու ավարտվել օգոստոսին:
"Israel Military Industries" (IMI) հրթիռներն ունեն 306 մմ տրամաչափ, 3.97 մ երկարություն, մեկնարկային կշիռը՝ 450 կգ, իսկ մարտական մասի քաշը՝ 125 կգ:
Պակիստանյան «Շահին-1» հրթիռը կարող է իր թիրախը ոչնչացնել 750 կմ հեռավորությունից, «Խատֆ»-ը «Շահին-1» հրթիռի կատարելագործված տեսակն է՝ մեծ հեռահարությամբ:
«Շահին-1 Ա» կատարելագործված հրթիռի հեռահարությունը ( «Խատֆ-4») կազմում է մոտ 3000 կմ: