Էրդողան-Ալիև հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին այցելել էր Հյուսիսային Կիպրոս և այսօր՝ սեպտեմբերի 2-ին, պաշտոնական այցով մեկնելու է Բաքու: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների պաշտոնական հանդիպումը:
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկելու են ներկայիս միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցերը: