Թուրքիան բացատրություն է պահանջել ԱՄՆ-ից գաղտնալսումների մասին տեղեկության վերաբերյալ
Թուրքիան բացատրություն է պահանջել ԱՄՆ-ից Վաշինգտոնի կողմից Անկարային լրտեսելու հետ կապված: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետին հրավիրել է ԱԳՆ լրտեսության հետ կապված տեղեկությունը պարզաբանելու կապակցությամբ:
Ընդգծվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով տարածված տեղեկությունը, հայտարարել է, որ բոլոր խոշոր երկրները լրտեսում են միմյանց: