21-ամյա ադրբեջանուհին սպառնացել է պայթեցնել Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի օդանավը
S7-ի ինքնաթիռի թռիչքը 2 ժամով հետաձգվել էր կապված օդանավի ուղևորուհու հեռախոսազրույցի պատճառով: Այս մասին հայտնում է Kurs.ru-ն:
Փոխանցվում է, որ ուղևորուհին հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռը:
Նշվում է, որ ինքնաթիռների ուղևորներն անհանգստացել էին և միանգամից տեղեկացրել էին ոստիկանությանը, որոնք էլ անմիջապես ձերբակալել էին աղջկան:
Ոստիկանությունում աղջիկը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել էր իր քրոջ հետ, ում հետ ունի բարդ հարաբերություններ: