Գյուլը կարող է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցանկանում է, որ 2016 թ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնա Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը: Այս մասին հայտնում է թուրքական Takvim թերթը:
Ըստ պարբերականի` այս հարցով Օբաման արդեն համոզել է Ռուսաստանին և Չինաստանին: Սակայն նշվում է, որ այս առաջարկի հետ համաձայն չեն ԱՄՆ-ի պահպանողականները:
Պարբերականը կարծում է, որ եթե Օբաման առաջարկի Գյուլի թեկնածությունը, ապա նա անպայման կընտրվի, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդպիսով կդառնա առաջին մուսուլմանը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը: