Ամերիկացիները գաղտնալսել են էրդողանին
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունն Անկարայում և Ստամբուլում զբաղվել են գաղտնալսմամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով գերմանական "Der Spiegel" թերթին:
Հրատարակությունը հրապարակել է մի քանի տեղեկություն կապված Թուրքիայի հետ, որը նրանց էր փոխանցել Էդվարդ Սնոուդենը: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները զբաղվել են Թուրքիայի կառավարության, բանակի, հետախուզության, նախարարությունների և էներգետիկ ընկերությունների գաղտնալսմամբ:
Բացի այդ, նշվում է, որ Թուրքիայի տարածքով հետախուզական գործողություններ են կատարվել՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Սիրիայում: