Ռուբիկին սխալվել, մի տեսակ, կարելի է
Հախվերդյանի ասածը միարժեքորեն ամենահիմար բանն էր, որ կարող էր հնչել հարթակից, բայց նրան ազգի դավաճան սարքել մի շտապեք: Նա միշտ էլ մեր էքսցենտրիկ Ռուբիկն է եղել, ում գոնե մեր մտքում անսահման ազատություն ենք տվել խոսելու ու արտահայտվելու: Նրան սխալվել, մի տեսակ, կարելի է:
Իսկ կա մեկը ում ոչ միայն սխալվել չի կարելի, այլև նա պարտավոր է ուղղել բոլոր այն սխալները, որոնք կարող են հնչել հարթակից: Այո՛, հանրահավաքի պատասխանատուն ու էսպես ասած մոդերատորը Րաֆֆին է ու նա դեֆակտո իր վրա է կրում ողջ բեռը:
Րաֆֆու լռելն այս անգամ գոնե ինձ համար մեղմ ասած անհասկանալի էր՝ հաշվի առնելով, որ ելույթ ունեցողներին ելույթի ժամանակ, կամ հետո ուղղելու պրակտիկա Րաֆֆին արդեն ձևավորել է: Նշանակում է Րաֆֆին համաձա՞յն է «Ադրբեջանի հեռավոր գյուղ որակման հետ»: Անկեղծ հուսով եմ, որ ոչ:
Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից: