Երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում
Օգոստոսի 30-ին ժամը 22.30-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.03-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում' Ուջար քաղաքից 19 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.420 և արևմտյան երկայնության 47.870:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Քարվաճառ և Հադրութ քաղաքներում' 2-3 բալ ուժգնությամբ:
Զոհեր և ավերածություններ չկան: