Հրաչյա Գասպարյան. Փառատոնը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան
Operativ.am-ը մեջբերում է Հրաչյա Գասպարյանի խոսքերն Աղասի Այվազյանի վերաբերյալ. «Ինձ թվում է, որ մեր գրականության մեջ Աղասի Այվազյանը ունի իր հստակ տեղը, նշանակությունը և ապագան: Ես` որպես ռեժիսոր, կարող եմ ասել, որ նա և´ դրամատուրգիայում, և´ սցենարական արվեստում նորարար է: Բացի այն, որ նորարար էր, հետաքրքիր մարդ էր նաև: Նա մեծ հայ էր ու չնայած Թիֆլիսի մասին էր գրում, բայց կար ափսոսանք, որ մենք այդ մշակույթը կորցնում ենք, և նա իրավացի էր… Ու քանի կա Այվազյան գրողը, իր գրականությունը, մենք մեզ կարող ենք հարուստ համարել: Ինքը մի քիչ փակ մարդ էր, ելույթներ քիչ էր ունենում, հանրությունը քիչ էր ճանաչում իրեն, իրեն ճանաչում էին արվեստագետները. և' վախենում էին,և' սիրում նրան: Հենց փառատոնի կարևորությունը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան: Շատ հաճախ նայում են նրա ֆիլմերը ու չեն ճանաչում: Ֆիլմում առաջ քաշած թեմաներ, որ միայն Աղասի Այվազյանը կարող էր բարձրացնել»: