«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ճանապարհը դեպի ԱՄՆ
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կարող են ԱՄՆ ներթափանցել Մեքսիկայի միջոցով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Fox News-ին:
Ըստ ոստիկանության հրապարակած հաղորդագրության` "Facebook"-ի և "Twitter"-ի օգտատերերը, ովքեր կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կոչ են արել ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում:
Թեխասի ոստիկանությունը գտնում է, որ այդ տարբերակը չի կարելի բացառել, քանի որ այդ ահաբեկչական խմբավորումն ամեն ինչի ընդունակ է: Նպատակովարեկա պահին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները կանխելու նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ: