ԵՄ-ն բանակցությունների նոր փուլ է սկսում Ադրբեջանի հետ
ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 8-9 Բաքու իրականացվելիք այցի շրջանակներում քննարկելու է Եվրամիության և Ադրբեջանի համագործակցության հարցը:
Այս մասին հաղրոդում է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչը: Ներկայացուցիչը նշել է, որ Ֆյուլեն ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը սկսել էր այս հանդիպման համար քայլեր ձեռնարկել: Սպասվում է, որ հանձնակատարը կքննարկի Ադրբեջանի և ԵՄ անդամ երկրների պաշտոնյաների միջև համագործակցության հարցը: