Արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը վաճառվել է 1375 դոլարով
Առցանց աճուրդում արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը վաճառվել է 1375 դոլարով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անլով The Times-ին:
Ինչպես հայտնի է Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքը կայացել էր 1981թվականին:
Տորթի կտորը վաճառվել է նվերի յուրօրինակ սպիտակ և արծաթագույն տուփի մեջ՝ վրան բացիկ: Խմորեղենի պահպանվածության մասին տեղեկություն չեն հաղորդվում։