Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել
Ադրբեջանում խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է «Ազադլիգ» թերթի թղթակից և վերլուծաբան Սեյմուր Խազին:
Հայտնի ընդդիմադիր լրագրողը նաև այդ երկրում մեծ հեղինակություն վայելող «Ադրբեջանական ժամ» հաղորդման վարողն է: Դրա ընթացքում խիստ քննադատության են ենթարկվում կոռուպցիան և մարդու իրավունքների ոտնահարումը Ադրբեջանում: Այս մասին գրում է BBC-ն;
Լրագրողի փաստաբանը նշում է, որ ըստ մեղադրանքի՝ Խազին հարվածել է իրեն վիրավորած մի մարդում: Լրագրողը այդ մեղադրանքը հերքում է և գտնում է, որ իր ձերբակալությունը քաղաքկան ենթատեքստ ունի: