Ադրբեջանը միշտ էլ փորձել է հայերին կոտրել ու ծնկի իջեցնել
Ադրբեջանի կողմից միշտ էլ դրսևորվել է այդ քաղաքականությունը, որը նպաստել է Սաֆարովի կերպարների զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր հրավիրված ասուլիսում նա նշելով, որ սումգայիթյան ջարդերն այդ հարաբերությունների լարվածության գագաթնակետի արդյունքն են։
«Ադրբեջանը միշտ էլ փորձել է հայերին կոտրել ու ծնկի իջեցնել, սակայն լրիվ հակառակ էֆեկտն է ստացել»,- հավելեց նա նշելով, որ անգամ Խորհրդային Միության փլուզումը թույլ չտվեց հայերի ծնկի գալը։ «Դա պարզապես նպաստեց, որ հայերի ու ադրբեջանցիների հարաբերություններն էլ ավելի լարվեն ու սրվեն»,- նկատեց բանախոսն ընդգծելով, որ այսօր էլ այդ հակահայկական քաղաքականությունը շարունակվում է: Նրա խոսքով՝ ադրբեջանական հասարակությունն ունի որոշակի գաղափարախոսության ինքնորոշման խնդիր։ «Կան նաև սոցիալական խնդիրներ, որի պատճառով հասարակությանը մատուցվում է ազգային գաղափարախոսություն. այն է' համաշխարհային մակարդակով հայերի դեմ պայքարը, որը ոչ մի արդյունք չի տալիս»,- ասաց նա նշելով, թե այն ագրեսիան, որ կուտակվում է ադրբեջանցիների մեջ, օրերից մի օր անպայման պայթելու է։ Վերլուծելով նաև ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեությունը, ադրբեջանագետը նկատեց, որ հայհոյախառն արտահայտություններ չեն հնչում, սակայն այնտեղ ևս հակահայկականությունը նկատելի է։ Բանախոսը գտնում է, որ հայերը ևս պետք է իրենց դիրքերն ուժեղացնեն այս ուղղությամբ: