Իրանի ԱԳ նախարարը հինգշաբթի օրն Անկարայից մեկնել է Մոսկվա
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն Անկարայից մեկնել է Մոսկվա: Կողմերը կքննարկեն Սիրիայում, Իրաքում, Գազայի հատվածում վերջին իրադարձությունները և Իրանի ու «վեցյակի» բանակցությունները:
Ըստ հավաստի տեղեկության՝ այցի ընթացքում Զարիֆը կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Այս մասին գրում է Itar-Tass-ը՝ հղում կատարելով IRNA-in: