Արաբկիրում գործող նախագահի պարտությունը Գալուստ Սահակյանի հեղինակության մասին չի խոսում
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, իր հարցազրույցներից մեկում արտահայտած իր այն տեսակետի մասին, որ եթե այնքան հեղինակություն չունես, պետք է հրաժարական տաս՝ խոսելով Շիրակի մարզպետի հրաժարականի մասին:
-Յուրաքանչյուրն էլ կարող է հրաժարական տալ, եթե բարոյական հիմքեր ունենա, մենք այն կարծիքին չենք, որ իրենք պետք է հրաժարական տան, քանի որ մեր խնդիրները չեն լուծել. այնուհանդերձ մենք կողմնակից չենք հրաժարականներին,- նշեց Սահակյանը:
Արաբակիր վարչական շրջանում, որտեղ բնակվում է ՀՀԿ փոխնախագահը, գործող նախագահը պարտվել է, դա չի՞ խոսում հենց իր հեղինակության մասին հարցին Սահակյանը պատասխանեց.
-Դա չի խոսում իմ հեղինակության մասին, որովհետև մենք վարչական տարածքներով մեր հաղթանակը չենք նշանավորում, սա ոչ թաղապետի ընտրություններ են, ոչ գյուղապետի, ոչ էլ Ազգային Ժողովի, իմ հարևաններն էլ 80-90%-ով քվեարկել են այնքանով, ինչքանով որ ինձ հավատացել են: