Ահմեդ Դավութօղլուն նշանակվել է Թուրքիայի վարչապետ
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթողլուին երկրի նոր վարչապետ է նշանակել: Գրում է Gazeta.ru-ն:
Օգոստոսի 21-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր Ահմեդ Դավութօղլուի թեկնածությունը:
Ավելի վաղ Թուրքիայում տեղի էր ունեցել Էրդողանի երդման արարողությունը: