Ադրբեջանը և Ռումինիան համաձայնության են եկել զինտեխնիկայի վերաբերյալ համագործակցության հարցում
Բուխարեստում գտնված երկօրյա այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել իր կոլեգա՝ Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչե Դուշամովի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են ռազմական համագործակցության միտումներն ու հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմատեխնիկական և ռազմատնտեսական, ռազմակրթական համագործակցության, համատեղ զորավարժությունների և ռազմական ուսուցման կենտրոնների ունեցած հմտությունների կիսման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Արևելյան Եվրոպայում և Կովկասում: Հաղորդվում է, որ կողմերը արտահայտել են համատեղ դիրքորոշումներ: Հասանովի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Ռումինիայի խորհրդարանի՝ Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը երկու երկրների միջև: