Գերմանիայի օմբուդսմենը քննադատել է Ադրբեջանին
Այս տարվա հուլիսից Ադրբեջանում նկատվում է, որ իրականացվում է ավելի համակարգված գործունեություն, որպեսզի նվազեցնեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը: Այս մասին ասել է քաղբանտարկյալների գծով Ադրբեջանում ԵԽԽՎ նախկին զեկուցող, ներկայում Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Քրիստոֆեր Շտրասսերը: Այս մասին գրում է Туран-ը՝ վկայակոչելով գերամանական N-TV հեռուստաալիքին:
Իր ելույթում Շտրասերն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ձերբակալություններին և լուրջ մտահոգություն է հայտնել ադրբեջանցի իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների կապակցությամբ, իսկ նրանց կողմից հնչեցված և հաստատված մեղադրանքները համարել է անհիմն և կասկածելի:
Նա նաև հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը գլխավորում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոիտեն:
«Ցավոք սրտի, Ադրբեջանում իշխանությունները չեն օգտագործում իրեն նախագահությունը, որպեսզի ամրապնդեն օրենքի գերակայությունը, խոսքի և հանրահավաքների ազատությունը»,-ասել է Շտրասերը: