Այսօր ամերիկացի գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերի ծննդյան օրն է
Թեոդոր Դրայզեր (անգլ.՝ Theodore Herman Albert Dreiser; 1871թ. օգոստոսի 27, Թերրի-Հոթ, Ինդիանա - 1945թ. դեկտեմբերի 28, Հոլիվուդ), ամերիկացի գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերն ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Դրայզերի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն:
Թեոդոր Դրայզերը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Իր մանկությունից մեծանուն գրողը հետագայում տխուր հուշեր է պատմում, քանի որ նա դեռ մանկուց զգացել է քաղցը, անապահով կյանքի դառնությունները, որը ստիպել է աշխատանք որոնել։ Պատանի Դրայզերը եղել է լրագրավաճառ, սևագործ բանվոր, սպիտակեղենը լվացքատուն տանող, ճաշարանի հավաքարար և այլն։ Բոլոր տեղերից նրան հեռացրին և երիտասարդը ստիպված էր նորից ձեռնարկատերերի դռները ծեծել։
Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել։ Սկզբնական կրթությունն ստացել է կաթոլիկ դպրոցում, որը անվանի գրողը համարում է զուր կորցրած ժամանակ։ 1888 թվականին ընդունվում է համալսարան, որտեղ սովորում է մի տարի։ Այդտեղ է սկսվում նրա բուռն հետաքրքրությունը դեպի գրականությունը։ Համալսարանում նա առաջին անգամ ծանոթացավ ու ոգեշնչվեց Լև Տոլստոյի գրվածքներով և առաջին անգամ է միտք հղանում լինել հռչակավոր գրող նման Տոլստոյին, գրել այնպես, որ ամբողջ աշխարհը լսի։
1892 թվականից սկսում է աշխատել «Չիկագո դեյլ Գլոբ» թերեում որպես լրագիր։ Այնուհետև աշխատում է տարբեր քաղաքների թերթերում և զանազանան ամսագրերում, վարում է տարբեր պաշտոններ՝ լրաբեր, ակնարկագիր, խմբագիր, բաժնի վարիչ։ Այդ ընթացքում նա ավելի լավ է ծանոթանում գրական, քաղաքական գործիչների հետ, տարբեր խավերի և բնագավառի մարդկանց հետ։ Սակայն մոտիկից ծանոթանալով լրագրական աշխարհին, հասկանալով իրական ճշմարտության և լրագրի ճշմարտության տարբերությունը, շատ ընդհարումներ է ունենում պետերի և պաշտոնական տնօրենների հետ, որը իր ռեալիստական էությանը չէր համապատասխանում։ Շուտով նա անցնում է գեղարվեստական ակնարկի և պատմվածքների ժանրին։
Դրայզերի տաղանդի փայլը միանգամից շողաց իր առաջին վեպում՝ «Քույր Քերրի»-ում (1900), որը մեծ համբավ ստեղծեց նրա անվան շուրջ։ Այդ նոր վեպը բերում էր յուրահատուկ ռեալիստական ոճ, դրա հետ մեկ տեղ նուրբ մոտիվացիա։