Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ՀՀ քաղաքացու գերեվարման մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են օգոստոսի 26-ի կեսօրին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին:
Խոսքը 53-54 տարեկան տղամարդու մասին է: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացին հայ-ադրբեջանական սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Վերջինիս գյուղից տարել են զինվորականները: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի հաստատել այս տեղեկատվությունը: