Իրանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ
Իրանի իշխանությունները հայտարարել են «պաղեստինցիների ռազմականացված ջոկատներին» սպառազինման մատակարարման վերջնական որոշման մասին:
Իրանական ռազմաօդային ուժերի ղեկավարը պաղեստինցիներին զենք մատակարարելու մասին հայտարարությամբ հանդես է եկել այն դեպքից օրեր անց, երբ հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը իսրայելական անօդաչու թռչող սարք են կործանել երկրի օդային տարածքում:
Իրանի ռազմական օդուժի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեհը հայտարարել է, որ զենքի մատակարարումը մտադիր են սկսել հնարավորինս շուտ՝ որպես վրեժ ընդդեմ Իսրայելի՝ Իրանի տարածքում հետախուզական գործունեություն ծավալելու փորձի համար: