Իրանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի երեք եվրոպական երկիր
Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ մոտակա 10 օրերի ընթացքում արևմտաեվրոպական շրջագայության շրջանակներում կայցելի Իտալիա, Լյուքսեմբուրգ և Բելգիա: Գրում է Russian.rt.com-ը:
Բրյուսելում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակներում գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը: