Լոս Անջելեսում կրակել են երգիչ Քրիս Բրաունի վրա
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անհայտ անձինք կրակել են հայտնի ռեփեր Քրիս Բրաունի վրա: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ միայն հաջող զուգադիպության շնորհիվ է, որ երգիչը չի տուժել: Սակայն արդյունքում երեք այլ անձինք են վիրավորվել, որոնք ոչ այնքան մեծ հեռավորության վրա են գտնվել երգչից: Գրում է Russian.rt.com-ը:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, սակայն նրանցից մեկը ծանր վիճակում է գտնվում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում երեկույթի ընթացքում: Իսկ երգչի վրա հարձակում իրականացնողները ձերբակալված են և այժմ հարցաքննության են ենթարկվում: