ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը հետաքրքրություն են հայտնել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման առնչությամբ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին:
Զրույցի ընթացքում, որը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, ներառյալ՝ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը: