Պուտինը և Էրդողանը քննարկել են էներգետիկ ոլորտում հետագա համագործակցությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այս մասին հաղորդում է Gazeta .ru կայքը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք խնդիրներ, որոնք առկա են օրակարգում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է ռուս-թուրքական հարաբերությունների ընդլայնման երկկողմ ցանկությունը», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: