Իրանի արևմտյան հատվածում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Վերջին մի քանի օրվա ընթացքում տարածաշրջանում սա արդեն երրորդ երկրաշարժն է: Ըստ իրանական ИРНА գործակալության տեղեկությունների` 4.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել առավոտյան երկրի արևմտյան հատվածում: Ըստ գործակալության տվյալների` երկրաշարժի արդյունքում Իլամ նահանգի Մուրմուրի քաղաքի մոտակայքում գտնվող բազմաթիվ տներ ավերվել են: Հաղորդվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, քանի որ բնակչությունը անմիջապես տարհանվել է տարածքից: Տարհանումը դեռևս եղել էր անցյալ կիրակի, երբ այդ տարածքում գրանցվել է 100 հետցնցում: Միայն այս շաբաթ Աբդանանում, Դեհլորանում և Մուրմուրիում վնասվել է ավելի քան 17 հազար շենք: