Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է երթի
Օգոստոսի 22-ին Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է կազմակերպել երթ դեպի Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի գերեզման՝ նվիրված նրա մահվան 14-րդ տարելիցին: Այս մասին գրում է ադրբեջանական «Азадлыг» թերթը:
Գերագույն մեջլիսի նախագահ Հասան Քերիմովը հայտարարել է, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իր կուսակցությունը ծաղիկներ կդնի Էլչիբեյի հուշարձանին և կհարգի նրա մահվան հիշատակը: «Օգոստոսի 22-ին վաղ առավոտյան կլինի այցը, որին ժամանակ կմիանա նաև ընդդիմությունը:
Երթով ամեն ինչ կսահմանափակվի, քանի որ կուսակցությունների անդամների բացակայության պատճառով աշխատանքները կարգավորելու համար այլ մարդիկ չկան, այդ իսկ պատճառով այլ միջոցառումներ չեն լինի»,-ասել է նա: