Ընթերցանության ոլորտի ձեռքբերումներն ըստ Հասմիկ Պողոսյանի
Փետրվարի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ ընթերցանության ոլորտում իրենց ձեռքբերումներին: Նախարարն ասաց, որ 2012թ. Երևանը հռչակվել է գրքի մայրաքաղաք, որի ընթացքում նոր գրախանութներ են բացվել, այն էլ մասնավոր ձեռնարկատերերի միջոցով, ինչն էլ նախարարը համարում է ապացույցն այն բանի, որ հայերը սիրում են գիրք կարդալ:
Հասմիկ Պոսողյանն ասաց, որ երկրի ղեկավարը հանձնարարել է լուծել գրադարանների և գրահրատարակչության հետ կապված խնդիրները:
«Ծրագրի շրջանակներում մնում է վերանորոգել հայ գրողների երկու տուն-թանգարան, նաև ավարտին հասցնել գրադարաններում առկա գրքերի թվայնացման աշխատանքները»,- ասաց նախարարը:
Նա ավելացրեց, որ նոր գրախանութներ են բացվել Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև ԼՂՀ-ում:
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղբալյանի խոսքով, Հայաստանում առկա խնդիրները բնորոշ են նաև Արցախին: Սակայն ԼՂՀ բնակչությունը ոչ միայն շարունակում է օգտվել գրադարաններից, այլև գրքեր է գնում, որովհետև գրադարանները համալրման կարիք ունեն: