Հերթական արտակարգ պատահարը` ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական արտակարգ պատահարը: Պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա:
Պաշտպանության նախարարության կողմից միջադեպը որակվել է որպես անզգուշության հետևանք: Վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է:Նրա վիճակը գնահատվում է բավարար:Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը