Թուրքիայի վարչապետի ամենահավանական թեկնածուն Դավութօղլուն է. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն է: Նշենք, որ Գյուլն օգոստոսի 28-ին իր լիազորությունները կհանձնի Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդեղանին:Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ես եմ Դավութօղլուին բերել քաղաքական դաշտ և հասցրել պետական պաշտոնին, իսկ հիմա ես կշարունակեմ սատարել նրան, որպեսզի նա լինի առավել հաջողակ գործիչ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հաջորդ վարչապետը կլինի հենց Դավութօղլուն»,- ասել է Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Քաղաքական վերլուծաբանները ևս մշտապես հնչեցնում են Դավութօղլուի անունը, որպես Թուրքիայի վարչապետի ամենահավանական թեկնածու: Նախագահական լիազորությունների փոխանցումից մեկ օր առաջ` օգոստոսի 27-ին, կհայտարարվի նոր վարչապետի անունը: