Երևան, 28.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տ... Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարո... Արմինե Դ.-ն հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց,... Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդ... ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել... ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ դիմել է ՀՀ քաղ... Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խ... ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգ... ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով,... Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվու... Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ ... Գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ. Փր... Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրակա... Մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու լճակում քաղ... Ուզբեկստանի իշխող կուսակցությունն ընտրություն... Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակ... Երեկոյան Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան․ հան... Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմ... Հրդեհ՝ ավտոմեքենայում․ ինչն է եղել պատճառը Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշ... ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օ... Ռեալի ղեկավարության անդամները կարծում են, որ ... Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն դաժանաբա... 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր... Մեզ անհրաժեշտ է հստակ, պետական, հանրային և քա... Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գ... Գյումրիի քաղաքապետը քիչ առաջ հրաժարական է տվե... Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առ... Հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր ... Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությու... Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը 2024-ի համեմատ կ... ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարա... «Հաղթանակ» զբոսայգու լճակում հայտնաբերվել է տ... Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերինե... ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ի համար Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մե... Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ո... Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրին ... Չավիի կինն իսպանացուց լուսանկար է հրապարակել՝... Երևանում սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի ... Փաշինյանը ներկայացնում է 2025թ. բյուջեն. Ուղի... Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղ... Շենգավիթի տներից մեկում 40-ամյա տղամարդը կյան... Ջուր չի լինի 36 ժամով Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինելու... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի առաջիկա օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բարսելոնյում Տեր Շտեգենին փոխարինելու նոր տար... Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Յուվենտո... Մեսսին արձագանքել է Բարսելոնայի Էլ Կլասիկոյու... Մանրամասներ՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին տեղի ... Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարո... 1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու... Դեռ 10 օր կա և շատ բան կարող է փոխվել, բայց ս... Պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ... «Ինձ համար գործը բացահայտված է»․ Արամ Սարգսյա... «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում

Կոկո Շանելը որպես նրբագեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ

Ավելի քան յոթանասուն տարի է, ինչ նա միլիոնավոր մարդկանց համար նրբագեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ է: «Չունենալ «փոքրիկ սև գգեստ» Կոկո Շանելի՞ց, նշանակում է մնալ մերկ»,- ասել են Էդիթ Պիաֆն ու Ժակլին Քենեդին: «Փոքրիկ սև զգեստի» համարժեքն էր նաև հայտնի մոդելավորողի ստեղծած «Շանել №5» օծանելիքը:

 

Նա է եղել լողազգեստի, ծալքավոր կիսաշրջազգեստի, անջրաթափանցիկ արտահագուստի և ոչ թանկարժեք քարերից ու մետաղից պատրաստված զարդեղենի հեղինակը: Այս համարձակ կինը խլեց ուժեղ սեռից անդրավարտիքի նկատմամբ ունեցած նրանց մենիշխանությունը: Նորաձևության մեջ մտցրեց մազերի կարճ կտրվածքը: Այս կտրվածքով կանայք ավելի երիտասարդ էին երևում եւ ոչ պակաս կանացի: Իսկ առանց պիջակների հնարավոր չէր պատկերացնել ժամանակակից կնոջը: Ժամանակակից կանանց թվում է, թե սա եղել է մի ամբողջ կյանք:

 

Գաբրիելա Շանելի հանճարը նրանում է, որ կարողացավ կնոջ զգեստապահարանից հանել բոլոր երկար կիսաշրջազգեստներն ու թումբի տեսք ունեցող գլխարկները և կախիչից կախեց այնպիսի իրեր, որոնք կանայք հագան ո՛չ մեկ կամ հինգ տարի, այլ համարյա ողջ 20-րդ դարը ու հագնում են մինչև օրս: Նորաձևության մեջ սա անկրկնելի երևույթ է:

 

Ո՞վ է Կոկո Շանելը… Հենց ինքն էլ տալիս է այս հարցի պատասխանը: Այո՛, Շանել նշանակում է հագուստ, օծանելիք, զարդեղեն, մի մեծ արտադրություն… Սակայն կա նաև ճակատագիր, կանացի պատմություն, որն իր հետաքրքրությամբ չի զիջում ստեղծագործող մոդելավորողի պատմությանը:
Բոլորը գիտեին, թե Կոկոն նրա փաղաքշական անունն է, այնինչ նա այդ անվանումն ստացել «Ռոտանդա» կաբարեում երգելու տարիներին զինվորական սպաների կողմից: Այդտեղ նրա ամենահաջողված երգն էր «Ո՞վ է տեսել Կոկոյին Տորկադերոյում»: «Ռոտոնդա» կաբարեում սիրունիկ երգչուհին ելույթ էր ունենում իր ձեռքով կարված հիասքանչ հագուստով:

 

Բարեբախտաբար, նա շուտով հրաժարվում է երգչուհի դառնալու մտքից, թեև կարուձև անելն էլ նրան էական հաջողություն չի բերում: Թե՛ 25-ում, և թե՛ 30-ում, Գաբրիելան չէր կարող պարծենալ իր հաջողություններով: Բայց նրա կյանքում տղամարդիկ միշտ էլ կարևոր դեր են խաղացել:
Մեծ կարողության ժառանգորդ Էնթոնի Բալսակի հետ ունեցած երկարատև կապը, թեև չավարտվեց ամուսնությամբ, ինչպես երազում էր Կոկոն, սակայն ավարտվեց սեփական խանութի բացմամբ:

 

Արթուր Կապելի օգնությամբ նա բացեց իր Նորաձևության տունը: Սակայն դարձյալ այս կապն ավարտվեց Արթուրի «լավ ընտանիքից» աղջկա հետ ամուսնությամբ:

 

Ի հեճուկս անձնական անհաջողության՝ նորաձևության բնագավառում նրան հետապնդում էր հաջողությունը: 1915 թվականին նա բացում է իր ֆիրման: Գաբրիելը պայմանագիր է կնքում նուրբ գործվածքներ արտադրողների հետ և անմիջապես շուկան լցնում կանացի հարմարավետ և գեղեցկատես կոստյումներով: Գաբրիելան դառնում է տեր նորաձևության հարթակում՝ այնտեղից դուրս մղելով բոլոր հակառակորդներին: Բարձրախավ հաճախորդներ, հսկայական հոնորարներ… այժմ նա կարող էր բավարարել իր բոլոր ցանկությունները, փոքրիկ կամակորությունները… Ճոխության մեջ սակայն չկար նրա միակ թագակիր տղամարդը:

 

Շուտով հայտնվում է նաև ասպետը…
«Իմ ասպետը»,- ասպես է անվանել Գաբրիելան Դմիտրի Ռոմանովին, ռուսական վերջին կայսեր՝ Նիկոլայ 2-րդի հորեղբոր որդուն: Նա եղել է բաձրահասակ, կանաչավուն աչքերով, գեղեցկադեմ մի երիտասարդ: Ռուսաստանում Ռոմանովների ընտանիքի հայտնի կոտորածից հետո Դմիտրին շատ փախստականների հետ հայտնվում է Ֆրանսիայում և… Գաբրիելայի հետ ծանոթությունը դժվար է համարել հաշվենկատ:

 

Երբեմնի իշխան Դմիտրին, անկասկած, տարվել է բավականին հմայք և բարձրաշխարհիկ տիկնոջ պահվածք ունեցող Գաբրիելայով: Իսկ Գաբրիելան իրեն ավելի ուժեղ էր զգում, համարում էր իրեն փորձառու կին, քանի որ տասը տարով մեծ էր իր ասպետից: Եվ նա պատրաստ էր կատարել այն դերը, որը իր կարծիքով բնորոշ է յուրաքանչյուր կնոջ. «Տղամարդը կնոջը միշտ համեմատում է փոքրիկ բարձի հետ, որի վրա կարող է դնել իր գլուխը: Նրանք զգում են իրենց մոր կարոտը…»:

 

«Ռուսական սերը» իր ազդեցությունն է թողել ստեղծագործ մոդելավորող Շանելի վրա: Նա ստեղծում է ռուսական զգեստի մի ամբողջ հավաքածու: «Ռուսական շրջանը» ուղեկցվել է նաև ռուսական արվեստի ներկայացմամբ: Իր «Բել Ռեսպիրո» առանձնատանը եղել են ռուս հայտնի երաժիշտներ Իգոր Ստրավինսկին, Սերգեյ Դյագիլևը…

 

«Ռուսական շրջանը» մատուցեց նաև այսպիսի նվեր… մեծ իշխան Դմիտրին որոշեց ամրապնդվել Ֆրանսիայում՝ մեծահարուստ և երիտասարդ ամերիկուհու հետ ամուսնանալով…

 

Գաբրիելային մնաց միակ դեղամիջոցը, որին նա դիմում էր յուրաքանչյուր սիրային տապալումից հետո՝ ուժասպառության հասնող գիշերուզօր աշխատանք:
Եվ հենց այդ պահին, իր բացառիկությունը հարգելով, նա կրկին հարց է տալիս՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար, էլի՞ մեկ ավելորդ հավաքածու…
Ֆոբուր Սենտ-Օնորե, 29, փողոցում նա գնում է մի իսկական պալատ: Ողջ ստեղծագործ Օլիմպը «գրանցված» էր այդ տանը. Պիկասո, Սալվադոր Դալի, բանաստեղծներ, երաժիշտներ, հանգչող և նոր վառվող աստղեր: Բակում կանգնած էր շողշողացող «Ռոլս-ռոյսը»: Իսկ նա լուսամփոփի տակ նստած նկարում էր ու արտասվում: «Իմ կյանքը անհաջող է: Մի կարծեք, թե երջանկություն է աշխատել այսպես, ինչպես ես եմ աշխատում ահա այս լամպի տակ: Այստեղ բավականին արցունք է թափվել: Ես ապաստան եմ փնտրել իմ զգեստների ու վերարկուների մեջ: Ինչ է մնում անել, եթե կորցնում ես երկրպագուներիդ…»:

 

Մտնելով հասուն տարիք՝ Գաբրիելան իր միայնակությունը գնահատեց որպես աստծո անեծք: Կնոջ մեկուսացումը, կենցաղով տապակվելը նրան անհասկանալի էր թվում: Հենց սա է կյանքը՝ ընտանեկան միջադեպերով, երեխաների հիվանդություններով, ճաշկերույթներով: Այս ամենը ձգում էր նրան: Միգուցե «հավերժ օրիորդը» գերիշխող դարձավ ամուսնական հաճույքների և «փոքրիկ բարձիկ» դառնալու իր ցանկությունների վրա: «Ի վերջո դուք կվճարեք սարսափելի գնով՝ միայնությամբ: Այո, դա կարող է օգնել մարդու ինքնահաստատմանը, բայց կսպանի կնոջը: Լավ է կողքիդ ամուսին ունենաս՝ թեկուզ նա լինի շատ գեր ու սարսափելի ձանձրալի: Կինը, ով չի սիրում, կին չէ: Կինը, ով չի սիրում, մահացած էակ է: Նրան մնում է մեռնել…»:

 

Գաբրիելան արդեն քառասունն անց էր, երբ նրան սիրահարվեց Վեսթմինստերի հերցոգը՝ Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Էականն այն չէր, որ այդ հսկան ձմեռվա կեսին զամբյուղներով վայրի խոլորձներ էր բերում, որտեղ միշտ թաքնված էր լինում մի քանի կարատանոց «ինչ որ դատարկ մի բան», այլ այն, որ նա չէր կարող ապրել առանց Շանելի: Միայն մի բան էր հուզում Գաբրիելային՝ երեխա ունենալ: Բայց բժիշների վճիռը անբեկանելի էր՝ Գաբրիելան չբեր էր: Հերցոգն անհետացավ:

 

«Ես շատ եմ լաց եղել: Հիմա էլ չեմ լալիս: Երբ էլ լաց չեք լինում, ուրեմն էլ չեք հավատում երջանկությանը»,- ասել է Շանելը:
1931 թվականին Գաբրիելան մեկնում է Ամերիկա՝ մեկ միլիոն դոլարանոց պայմանագիր կնքելու Հոլիվուդի հետ: Այս իրադարձությունը դառնում է համաշխարհային սենսացիա: Միջավայրի փոփոխությունը, որ նոր տպավությունների հույս էր տալիս նրան, չիրականացավ: Ավելին, նա ցնցված էր. ամերիկացիները անճաշակ էին: Նրա կարիծիքը, թե «նրբագեղությունը հասարակի մեջ է», թվում էր անհասկանալի այստեղ: Նա որոշում է հեռանալ Ամերիկայից: Միակ բանը, որ պահում էր այստեղ, ամուսնության փոքրիկ հույսն էր:

 

Անփող ու անտուն նկարիչ Փոլ Իրիբը, որ չգիտես թե ինչպես և որտեղ էր ապրում, կարողացել էր պահպանել նուրբ ճաշակը և նկարչական սուր զգացողությունը: Գաբրիելան նրա մեջ տեսավ իր համախոհին: Նրանք ձգում էին միմյանց: Ո՞վ գիտե, հնարավոր էր՝ քառորդդարյա հոբելյանի շեմին Գաբրիելան գտել էր այն, ինչն անհուսորեն երազում էր, բայց Փոլը մահացավ իր ձեռքերի վրա՝ սրտի նոպայից…

 

Տարիքի հետ վատացավ Գաբրիելայի բնավորությունը… Հարստությունը շատանում էր… Նորաձևության տունը ծաղկում էր առաջվա պես, իսկ նախկին ընկերներն ու երկրպագուները պակասում էին:
Նրա ննջասենյակի սեղանի վրա մշտապես կային այն իրերը, որոնք հիշեցնում էին մարդկանց, ովքեր սիրել էին և ում սիրել էր Կոկոն…
1971 թվականի հունվարի 10-ին նա գնում է զբոսանքի, բայց իրեն վատ զգալով՝ շուտ է վերադառնում: Ութսունութ տարին իրեն զգալ է տալիս: Նա հանգիստ չի մահացել: Նրան տանջել են տեսիլքները. «Դա սպանում է ինձ: Սպանո՜ւմ է»,- շշնջում էր նա:

 

1971 թվականի հունվարի 26-ին ցուցադրվում է Գաբրիելա Շանելի հագուստի վերջին հավաքածուն…

 

Լիլիթ Մարտիրոսյան. ֆեյսբուք:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=461197884023158&set=a.184099038399712.47274.100003988514670&type=1&theater
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տ... Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարո... Արմինե Դ.-ն հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց,... Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդ... ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել... ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ դիմել է ՀՀ քաղ... Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խ... ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգ... ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով,... Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվու... Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ ... Գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ. Փր... Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրակա... Մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու լճակում քաղ... Ուզբեկստանի իշխող կուսակցությունն ընտրություն... Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակ... Երեկոյան Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան․ հան... Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմ... Հրդեհ՝ ավտոմեքենայում․ ինչն է եղել պատճառը Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշ... ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օ... Ռեալի ղեկավարության անդամները կարծում են, որ ... Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն դաժանաբա... 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր... Մեզ անհրաժեշտ է հստակ, պետական, հանրային և քա... Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գ... Գյումրիի քաղաքապետը քիչ առաջ հրաժարական է տվե... Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առ... Հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր ... Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությու... Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը 2024-ի համեմատ կ... ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարա... «Հաղթանակ» զբոսայգու լճակում հայտնաբերվել է տ... Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերինե... ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ի համար Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մե... Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ո... Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրին ... Չավիի կինն իսպանացուց լուսանկար է հրապարակել՝... Երևանում սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի ... Փաշինյանը ներկայացնում է 2025թ. բյուջեն. Ուղի... Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղ... Շենգավիթի տներից մեկում 40-ամյա տղամարդը կյան... Ջուր չի լինի 36 ժամով Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինելու... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի առաջիկա օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բարսելոնյում Տեր Շտեգենին փոխարինելու նոր տար... Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Յուվենտո... Մեսսին արձագանքել է Բարսելոնայի Էլ Կլասիկոյու... Մանրամասներ՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին տեղի ... Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարո... 1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու... Դեռ 10 օր կա և շատ բան կարող է փոխվել, բայց ս... Պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ... «Ինձ համար գործը բացահայտված է»․ Արամ Սարգսյա... «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan