Ադրբեջանն այսօր կորցրեց արդեն երկրորդ զինվորին. վերջինս խեղդվել է Կասպից ծովում
Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է զոհվել: Սակայն, ըստ ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի տեղեկությունների, զինվորն այս անգամ մահացել է ոչ թե հակառակորդի փամփուշտից, այլ սեփական մեղքով:
Առաջնագծում հերթափոխը ընդունելուց հետո մտել է Կասպից ծով և ալիքների մեջ չկարողանալով լողալ՝ խեղդվել է: Ըստ ադրբեջանական պաշտպանության նախարարության տվյալների` մահացածը Ալիահա Ալիևն է: Կատարվում է հետաքննություն: