Ադրբեջանական բանակը կորցրել է ևս մեկ զինվոր
Ադրբեջանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտպանական գնդում գրանցվել է արտակարգ պատահար: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը` զինծառայող Թահմազլի Ֆարիդը իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա, որի արդյունքում ստացած գնդակից մահացել է:
Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ: