Դատապարտյալների հացադուլները Արդարադատության նախարարության բաց աշխատանքի մասին է խոսում. Հրայր Թովմասյան
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե վերջին տարիներին Քրեակատարողական հիմնարկներում աճել են այն դեպքերը, երբ բանտարկյալները կարելով բերանը հացադուլ են հայտարարում:
Նախարարի խոսքով՝ նման դեպքերի թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է մոտ 40%ով:
Այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ մամուլում նման դեպքերն ավելի շատ են արծարծվում, նախարարը պատասխանեց.
-Ավելի բաց ենք աշխատում:
Թովմասյանը նաև այն համոզմունքը հայտնեց, որ դատապարտյալների որոշ մասը նման քայլերի է դիմում ընտանեկան-անձնական խնդիրների պատճատով, ուստի ոչ բոլորն են, որ նման քայլերի են դիմում նախաքննության արդյունքերից դժգոհ լինելով:
Նախարարը նաև ցավով փաստեց, որ նման բացասական երևույթներ կան ոչ միայն մեր, այլ նաև այլ երկրներում:
Եվ վերջում` հարցին` թե այս տարիներին պրն. Թովմասյանը իր աշխատաքնից գո՞հ է և ի՞նչ գնահատական կնշանակի իրեն, Արդարադատության նախարարը պատասխանեց.
-Ես չեմ սիրում ինքս ինձ գնահատել և չգիտեմ, թե ինչ բալային համակարգով պետք է գնահատել: