«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է: Լուրեր կան, որ նա Հայաստան է այցելել իրեն պատկանող,
բայց վաճառքի հանված ինքնաթիռների տեխնիկական վիճակով հետաքրքրվելու նպատակով: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բաղդասարովը ընկերության նախկին աշխատակիցներին խոստացել է ողջ աշխատավարձը վճարել օգոստոս ամսվա վերջին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: