Քրդերը մեղադրում են ադրբեջանցիներին՝ իրաքյան ամստամբներին աջակցելու գործում
Թուրքիայի Հաքքարի նահանգի քաղաքային խորհուրդը մեղադրել է Ադրբեջանին, որ աջակցում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին: Նրանք ադրբեջանցիներին մեղադրում են նաև այն բանի մեջ, որ նրանք աջակցում են գրոհայիններին նաև իրենց անձնական շահի համար:
Այս մասին հայտարարել է խորհրդի համանախագահ Լոկմանիա Օզդեմիրը: Թուրքիայի քրդերը կարծում են, որ կազմակրպությունը գործիք են դարձրել ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Իսրայելը և արաբական աշխարհը, որպեսզի ոչնչացնեն քրդերին:
Քրդերը մեղադրում են նաև Թուրքիայի կառավարությանը, որ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի կանխարգել են ահաբեկիչների ծավալած գործողությունները, իսկ աշխարհն էլ իր հերթին սառնասրտորեն հետևում է քրդերի ցեղասպանությանը: