Թուրքիայի ԱԳՆ-ն գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին կանչել է Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու վերաբերյալ սկանդալի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Սպասվում է, որ դեսպանատանը տեղի կունենա հանդիպում, որից հետո կարվի համապատասխան հայտարարություն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ գաղտնալցվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Հիլլարի Քլինթոնի հեռախոսազրույցները:
Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ պլանավորվել էր նաև գաղտնալսման ծրագրեր իրականացնել Թուրքիայում: