Թուրքիան պատրաստվում է ավելացնել Ռուսաստան արտահանվող պարենային ապրանքների ծավալները
Թուրքիան պատրաստվում է ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի արտահանմանը:
«Թուրքիան Ռուսաստանի նման էներգետիկ ռեսուրսներ չունի, սակայն մենք ունենք գյուղատնտեսություն և ջուր: Մենք պետք է աշխատենք նրանց հետ և վաճառենք մեր արտադրանքը», - հայտարարել է Թուրքիայի առևտրի պալատի ներկայացուցիչ Ստամբուլա Ահմեդ Օզերը: